Է. Նալբանդյանը նշել է, որ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի` անցյալ տարի կատարած այցելությունը Հայաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ էին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, իսկ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետևելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ:
Նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վուկ Յերեմիչը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը:
Սերբիայի արտգործնախարարը ներկայացրել է Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

No comments:
Post a Comment