Tuesday, October 19, 2010

Ֆիլիպ Գորդոն. Միացյալ Նահանգները սպասում են «բարենպաստ պահի» վերադառնալու հայ-թուրքական գործընթացին

Panorama.am. 19-10-2010- Վաշինգտոնը հավատարիմ է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ սպասում է «բարենպաստ պահի» վերադառնալու այդ հարցին:
Ինչպես փոխանցում է Reporter.am կայքը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Ջոն Հոպկինսի համալսարանում ելույթի ժամանակ:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք հայ-թուրքական գործընթացը կորցրել է իր արդիականությունը Նահանգների համար, Գորդոնն ասել է. «Մենք հավատարիմ ենք մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցանկանում ենք, որպեսզի երկու երկրներն էլ վավերացնեն ու իրականացնեն արձանագրությունները: Ափսոսում ենք, որ դա տեղի չի ունեցել, սակայն արձանագրությունները դեռ գործում են, դրանք ստորագրված են: Մենք, հնարավոր է, սպասենք բարենպաստ պահի վերադառնալու այդ հարցին», - նշել է Ֆիլիպ Գորդոնը:

No comments: