News.am. 5-10-2010- Հայաստանի կառավարող կոալիցիան, երկրի քաղաքական իշխանությունը, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վաղաժամ են համարում Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններին կամ անգամ փակուղի մտցնել:
«Հարցն այն է, որ կա ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային ընդունված ձեւաչափ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ քանի դեռ մենք մասնակցում ենք դրանց, չպետք է այլ քայլեր ձեռնարկենք»,- նկատել է պատգամավորը: Նա ընդգծել է, թե չկա մի հայ, ով չցանկանար Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: «Բայց մենք կանենք դա, երբ հասկանանք, որ բանակցությունները սպառել են իրենց: Սակայն եկեք լավատես լինենք ու հուսանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կտան իրենց արդյունքը»,- ասել է Թորոսյանը:
Նշենք, որ խորհրդարանն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը:

No comments:
Post a Comment