Tert.am. 5-10-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և օրեր առաջ Անիի Մայր տաճարում շոու կազմակերպած «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչների միջև որևէ տարբերություն չկա: Այս մասին գրում է թուրքական Vatan օրաթերթը` անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Անիի ավերակներում «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից կազմակերպված զանգվածային նամազի արարողությանը և այդ կապակցությամբ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին:
«Ի՞նչ տարբերություն կա վարչապետի և Անիի շոումենների միջև: Ոչ մի. Անի հնագույն քաղաքի մասին խոսելիս` համառորեն «Անը» է ասում»,- գրում է Vatan օրաթերթը` մեջբերելով հայկական Անին թուրքական «Անը» տարբերակով վերափոխելու մասին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Աթիլլա Քոչի` Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արած առաջարկը։
«Գիտեք, որ հազարամյա Անին «Անը» դարձնելու նախաձեռնությունը մեզ «նվեր» է մնացել մշակույթի և զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչից: Վերջինս 2006թ. դեկտեմբերի 17-ին խորհրդարանում արել էր հետևյալ հայտարարությունը. «Թուրք մարդը Սանգարյոսը Սաքարյա է դարձրել, Իկոնիումը` Քոնյա, Զմյուռնիան` Իզմիր, Սագալասսոսը` Աղլաուն: Ի՞նչ կլինի, որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարը «Անին» դարձնի «Անը»: Դա էլ ինձ թույլ տվեք»»:
Ընդգծելով, որ «այդ ազգայնական պնակալեզությանը» միացել էր նաև Թուրքիայի վարչապետը, Vatan-ը շարունակում է.
«Վարչապետն օրեր առաջ հայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր չեն ամաչում իրենց շահի համար շահարկել ազգի զգացմունքները, միշտ տանուլ են տալու»:
Բարի, այդ դեպքում Անիին «Անը» ասելն ի՞նչ է նշանակում: Մի՞թե դա ազգի մի որոշ հատվածի զգացմունքների շահարկում չէ: Մի՞թե չափահաս մի վարչապետ չգիտի, որ ոչ թե «Անը» է այլ «Անի»»,- գրում է թուրքական պարբերականը` ընդգծելով, որ Էրդողանը, խոսելով Անիի Մայր տաճարում տեղի ունեցած նամազի մասին, ծառայություն է մատուցում Թուրքիայի պաշտոնական պատմագրությանը:
«Երբ «Անիին» «Անը» են ասում, այդ ինչպե՞ս պետք է վերականգնվեն հայ-թուրքական հարաբերությունները, այդ ինչպե՞ս պետք է վերանա Թուրքիայում բնակվող մի բուռ հայերի անհանգստությունը, և ինչպես պետք է ջնջվեն «Մեծ աղետի» հետքերը:
Եթե խոսում եք «անկեղծ» նամազի մասին, բարի եղեք խոսել նաև «անկեղծ» քաղաքական խոստումների մասին»,- նշում է Vatan-ը:

No comments:
Post a Comment