Aysor.am. 28-10-2010 - Նախիջևանում անցկացված Ադրբեջան-Թուրքիա բիզնես ֆորումի մասնակից, Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը կրկին բարձացրել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը վերացնելու Անկարայի առաջարկը:Ինչպես հայտնում է «Ազադլըգը»` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, թուրք նախարարը Նախիջևանում ասել է. «Վիզային ռեժիմը վերացնելու շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ շարունակվում են: Ես այդ հարցը քննարկել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք 52 երկրների հետ արդեն վերացրել ենք վիզային ռեժիմը: Այն դեպքում, երբ Անկարան որոշել է վիզային ռեժիմը վերացնել Ռուսաստանի հետ էլ, դժվարանում ենք բացատրել, թե որն է Ադրբեջանի` թուրք գործարարներից վիզա պահանջելու պատճառը»:
«Ադրբեջանը որոշ մտավախություններ ունի: Բայց մենք հուսադրված ենք և հավատում ենք, որ Բաքուն կգտնի այդ հարցի լուծումը»,- ասել է թուրք պետնախարարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment