Tert.am. 13-10-2010- «Ես և Դավութօղլուն շատ ենք սիրում իրար»: Այս մասին, թուրքական Taraf օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները:
Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է, մասնավորապես, Թուրքիայի` ԵՄ անդամակցության և Թուրքիայի արտգործնախարարի հանդեպ տածած սիրո մասին:
Բեռնար Կուշները հայտարարել է, որ եթե Թուրքիան իրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, Եվրամիությունն այդ երկրի համար կդառնա իրողություն:
«Այսինքն` գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»,- նկատել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Կուշները նշել է, որ շատ է սիրում Ահմեթ Դավութօղլուին և հաճախ է հանդիպում նրա հետ։
«Մենք շատ ենք սիրում և լավ ենք ճանաչում իրար: Վերջին մեկ ամսվա ընթացքում նվազագույնը հանդիպել ենք չորս անգամ: Կրկին հանդիպելու ենք հինգշաբթի»:

No comments:
Post a Comment