«Լրագիր» 14-10-2010- Իրաքը կարող է “Նաբուկկո” միջազգային գազային կոնսորցիումի անդամ դառնալ ավելի շուտ, քան Թուրքմենիան: Այդ մասին հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ էներգետիկ հարցերի ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: “Նաբուկկոն” նա անվանել է “կաեւորագույն էներգետիկ նախագիծ”, հավատացնելով, որ “ԱՄՆ աներկբա աջակցում է դրան”:
“Նաբուկկոն” կոչված է դառնալ Եվրոպան գազով մատակարարող խողովակաշար, որը շրջանցում է Ռուսաստանը: Մորնինգսթարը ասել է, որ ամերիկյան ընկերությունները չեն մասնակցում այդ նախագծին, սակայն հնարավոր է լինեն դրա համար անհրաժեշտ սարքավորումների մատակարար: Սակայն նա նաեւ ասել է, թե գլխավոր հարցն այն է, թե ով է Ադրբեջանից բացի լինելու գազամուղի գլխավոր գազամատակարարը:
Հնարավոր տարբերակների թվում ամերիկացի պաշտոնյան տվել է Իրաքի եւ Թուրքմենիայի անունները: Սակայն նա ասել է նաեւ, թե “Թուրքմենիան մոտակա ժամանակներում հազիվ թե անդամակցի նախագծին, առաջին հերթին, քաղաքական նկատառումներից ելնելով”: Ինչ վերաբերում է Իրաքին, ապա “Բաղդադը հետաքրքրություն է ցուցաբերել այդ խողովակաշարի հանդեպ եւ մենք ակնկալում ենք, որ տեսանելի ապագայում նրանք կդառնան նախագծի անդամ”, հայտնել է Մորնինգսթարը: Այդ մասին հաղորդում է Իտար-Տասը:

No comments:
Post a Comment