Tuesday, October 12, 2010

Յուրի Վարդանյանը վիրահատվել է

Ծանրորդ Յուրի Վարդանյանը Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 10-ին ենթարկվել է ոտքի վիրահատության։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում Յուրի Վարդանյանի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին, ինչի հետևանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Վթարի հետևանքով ծանրորդն ստացել էր աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով։
Ինչպես Tert.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը, ծանրորդի վիրահատությունը նորմալ է անցել, նրա վիճակը գնահատվում է բավարար։
Յուրի Վարդանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկն է, ով 1980 թ. մոսկովյան օլիմպիադայում նվաճել է ոսկե մեդալ։

No comments: