Tuesday, October 26, 2010

Իրանական լրատվամիջոցները ընդլայնե համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ

Իրանի լրատվամիջոցները պետք է ընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի եւ մահմեդական քարոզչության նախարար Մուհամեդ Հուսեյնը Թեհրանու միջազգային մամուլի եւ տեղեկատվական գործակալությունների 17-րդ փառատոնում:
Նա նշել է, որ տարածաշրջանի երկրները (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա) պետք է Իրանի վերաբերյալ նորություններ ստանան ոչ թե արեւմտյան, այլ իրանական լրատվամիջոցներից: Թեհրանում տեղի ունեցած փառատոնին մասնակցում են 55 երկրների լրատվամիջոցների 175 ներկայացուցիչներ:

No comments: