Sunday, October 10, 2010

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

2010թ. սեպտեմբերի 23-ին, Թեհրանի հայոց ՙՄարիամ՚ հաստատության թատերասրահում, Իրանի հայ կաթողիկե Թեմական խորհրդի նախաձեռնությամբ, կայացավ նույն համայնքի առաջնորդª Տ. Նշան արք, Կարաքեհեյանի քահանայական ձեռնադրության 50-ամյակի հոբելյանական հանդեսը:
Ծրագրի սկզբում էկրանի վրա պատկերներ և որոշ պահեր ցուցադրվեց Սրբազան Հոր ծառայական կյանքից, որ պատրաստվել էր Կարեն Մնացականյանի միջոցով և ապա օրվա առիթով իրենց խոսքն ասացին, արտասահմանից հրավիրված, հայ կաթոլիկ եկեղեցվո հոգևորականներ, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության փոքրամասնությունների գրասենյակի վարիչ Սաիդ Թաղավին և ուրիշներ: Ապա բեմ հրավիրվեց ինքը հոբելյարը: Սրբազանը խոսեց պարզ, հանդարտ ու մտերիմ: Նա նշեց. ՙԱյսօր 50 տարվան եկեղեցական եմ: Բայց…
Ամեն անգամ, որ հետդարձ ակնարկ մը նետեմ անցուցած 50 տարիներու քահանայական կյանքիս վրա, սարսուռ մը կանցնի մարմնես երբ մտածեմ թե՝ որքա՞ն արժևորեցի Աստուծո ինծի տված քահանայական կոչումը, որքանո՞վ իսկապես աշխատեցա ըլլալ ճշմարիտ ՙայլ ոմն Քրիստոս՚, որքանո՞վ արդարացուցի Սուրբ եկեղեցվո իմ տկար ուսերուս վրա դրված հույսերը, որքանո՞վ ճիք ըրի՝ ըլլալու հոգիներու փրկության նվիրված բարի հովիվ մը, որքանո՞վ ինծի հանձնված հոգիներուն համար ջանացի ըլլալ հայր, կամ անձնվեր եղբայր կամ ազնիվ բարեկամ: Երբ իմ քահանայական պարտականություններուս վրա կմտածեմ՝ կսարսափեմª անհոգություններս մտաբերելով, սխալներս հիշելով, չգործադրած պարտականություններուս անդրադառնալով: Եվ դեռ կան այդ ցավերը, զոր պատճառած եմ եղբայրակիցներուս և ինծի հանձնված հոգիներուն՚:
Սրբազանը հուզումնախառն ու թաց աչքերով այսպես ավարտեց իր խոսքերը. ՙԵրբ, քիչ առաջ, այս բեմին վրա, իմ մասին գովասանքներ կշռայլվեին, ե՛ս Աստուծո ողորմության կդիմեի՝ ներողություն կխնդրեի իմ սխալներուս և հանցանքներուս համար:
Ձեզմե ևս կխնդրեմª որ դուք ալ աղոթեք ինծի համար՚:
Ձեռնարկի ընթացքում բեմ բարձրացան ՙԶվարթնոց՚ երգչախումբն, ¥ղեկավար և երաժշտության համադրողª Էդիկ Թամրազյան¤, ու ՙԶարթոնք՚ պարախումբը, ¥ղեկավար և պարուսույցª Լոռետա Ավետիսյան¤, և իրենց հաջող ելույթներով, մեծ գոհունակություն ստեղծեցին հանդիսատեսի մոտ:
Մեկ անգամ ևս, այս անգամ թերթի ամբիոնից, շնորհավորում ենք Նշան սրբազանինª քահանայական ծառայության 50-ամյակի առիթով և մաղթում, որ իր հովանու ներքո աշխատող ՙՄարիամ՚ հաստատության հայկական դպրոցները ավելի որակյալ կշարունակեն իրենց գործունեությունը:
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: