
Ալփմանը նշել է, որ Վաշինգտոնը և Անկարան շարունակում են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, միջուկային անվտանգության, հակահրթիռային պաշտպանության և տարածաշրջանային մի շարք հարցերում: Ընդգծել է Թուրքիայի կարևոր դերակատարությունն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տիրույթում, քանի որ Թուրքիան գտնվում է մերձավորարևելյան, Բալկանյան և կովկասյան անկայուն տարածաշրջանների կենտրոնում:
Թուրք գեներալը նշելով, որ Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը տարածաշրջանում լայնընդգրկուն համագործակցության ապահովմանն է միտված, շեշտել է, որ իրենք շարունակում են աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` չնայած 1915 թվականի իրադարձությունների խոչընդոտ լինելուն: Ըստ նրա` հենց այդ ճանապարհով է հնարավոր ներդրում ունենալ տարածաշրջանի անվտանգության ու համագործակցության խնդրում:
No comments:
Post a Comment