Monday, May 17, 2010

Huliq.com. «Հայ-թուրքական գործընթացի ձգձգման պատճառը ադրբեջանական գազն է»

Panorama.am. 17-5-2010- «Ադրբեջանի քաղաքական մեկնաբաններից ոմանք կարծում են, թե Թուրքիան միտումնավոր սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որպեսզի ստիպի Ադրբեջանին` իջեցնելու բնական գազի գները»,-գրում է Huliq.com տեղեկատվական կայքը: «Թուրքական կառավարությունը ամեն կերպ փորձում է հայ-թուրքական հարաբերույթունները կապակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, սակայն հայ-թուրքական արձանագրություններում Ադրբեջանի կամ Լեռնային Ղարաբաղի մասին խոսք անգամ չկա: Թուրքիայի վարչապետ Էրդողանը իր հույն գործընկեր վարչապետ Գեորգիոս Պապանդրեոյի հետ հանդիպման ժամանակ խոսեց հարաբերությունների ամրապնդման և պատմական անհամաձայնությունների լուծման մասին: Ինչու՞ Հունաստանի հետ հարաբերություններում Կիպրոսը նախապայման չի հանդիսանում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում Թուրքիան որպես նախապայման առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,-գրում է Huliq.com-ի հրատարակիչ, խմբագիր Արմեն Հարեյանը և հավելում. «Այս հարցի պատասխանը պետք է փնտրել գազի խնդիրների շուրջ ծավալվող թուրք-ադրբեջանական քննարկումներում»: «Սակայն ի՞նչ է առաջարկելու Ադրբեջանւ Թուրքիային, երբ բնական գազի գնի վերաբերյալ պայմանագիրն արդեն ստորագրվի: Գուցե՞ ավելի կառուցողական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում»,-գրում է Ա. Հարեյանը:

No comments: