Saturday, October 9, 2010

Մանվել Սարգսյան. «Եթե փաստահավաք խումբը չայցելի նաև հայկական տարածքներ, կհայտնվի դժվար վիճակում»

HayNews.am-ի հարցին` ինչպես կարելի է գնահատել ԵԱՀԿ փաստահավաք խմբի առաքելությունը ԼՂ հարակից տարածքներում, փարձագետ Մանվել Սարգսյանը պատասխանեց. «ԼՂ իշխանությունները պնդում են, որ իրենք պայման են դրել, որի համաձայն փաստահավաք խումբը պատք է դիտարկումներ իրականացնի նաև այժմ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերում` Գետաշենի, Շահումյանի տարածքներում: Պարզ է, որ եթե միջազգային հանրությունը ցանկություն ունի իրականությունը պարզելու, պետք է նաև այս պայմանը կատարի»:
Իսկ թե ինչ կլինի հետո, ըստ Մանվել Սարգսյանի, պարզ կլինի շուտով, երբ փաստահավաք առաքելությունը ներկայացնի արդյունքները. «Այդ ժամանակ նոր կարելի է հստակ գնահատական տալ իրականացված առաքելությանը»:
Հարցին` արդյո՞ք փաստահավաք խումբը ԼՂ պահանջով դիտարկումներ կիրականացնի Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական տարածքներում, փորձագետը պատասխանեց. «Եթե չգնան այդ տարածքներ, ապա հենց իրենք կհայտնվեն դժվար վիճակի մեջ»: Ըստ Սարգսյանի` փաստահավաք խումբն այդ դեպքում ստիպված կլինի տալ շատ հարցերի պատասխաններ:

No comments: