Նիստին մասնակցելու հրավեր է ստացել նաև թուրքական կողմը, սակայն երբ հայկական կողմը գնացել է «Զվարթնոց» օդակայան՝ նրանց դիմավորելու, պարզվել է, որ թուրքերը չեն եկել։ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սա տեխնիկական պատճառներով պայմանավորեց։
«Նրանք հրավերը ստացել են և դրական պատասխան տվել։ Կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ են եղել, չվերթների անհամապատասխանություն կա։ Հուսով եմ՝ նրանք հաջորդ նիստերին կմասնակցեն»,– ասաց Աղվան Հովսեփյանը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ այդ ոլորտում համագործակցութունը նույն մակարդակի վրա է, ինչ մյուս երկրների հետ։
Նշենք, որ այս լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ։ Եռօրյա քննարկումների արդյունքում անդարադարձ է կատարվում անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացմանը։
Աղվանը Հովսեփյանը հյուրերին տեղեկացնեց, որ Հայաստանի անչափահասները հիմնականում թեթև հանցագործություններ են կատարում։ Ըստ նրա, վերջին երեք տարիներին հանրապետությունում գրանցված 202 սպանություններից միայն 5–ն է տեղի ունեցել անչափահասների մասնակցությամբ։ Ըստ նրա, 1995–ից անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն ավելացել է՝ 433–ից 2001թ. հասնելով 600–ի։
Դրանից հետո արդեն անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում է նկատվում։
Ուրախալին, ըստ Աղվան Հովսեփյանի, այն է, որ անչափահաս հանցագործների թվում իգական սեռի ներկայացուցիչներ գրեթե չկան։ Նրանց 98 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են։
Գլխավոր դատախազը նաև դժգոհեց, որ իրենք հնարավորություն չունեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։
«Վերջին տարիներին դատախազական համակարգը երեք անգամ բարեփոխումների է ենթարկվել, սակայն այդ բոլոր փոփոխությունների արդյունքում դատախազության՝ հանրային շահերի պաշտպանության գործառույթներն ընդհանրապես վերացվել են»,– նշեց Աղվան Հովսեփյանը։
Այնինչ, ըստ նրա, եվրոպական կառույցները դա բացասական են գնահատում և աշխատանքներ են տանում, որպեսզի դատախազությունները լիազորված լինեն զբաղվել հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ։ Այս հարցը, ըստ Աղվան Հովսեփյանի, հայկական կողմն առաջիկայում քննարկման կառնի։

No comments:
Post a Comment