
HayNews.am. 19-10-2010- Ինչպես HayNews.am-ին Կանադայից հայտնում է Հակոբ Արսլանյանը, անցած շաբաթ Կանադայի խորհրդարանի նախագահ Փիթեր Միլիքեն այցելել է Հայոց Առաջնորդարան և մոտ 3 ժամ անցկացրել այնտեղ: Միլիքեն հայ համայնքի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է ունեցել ապա և մասնակցել ի պատիվ նրա տրվող ընթրիքին:
Նկատենք, որ այս այցելությունն աննախադեպ էր նրանով, որ Միլլիքեի նստավայրը Օտտավան է, իսկ Հայոց Առաջնորդարանը գտնվում էր Մոնրեալում (մոտ 400 կիլոմետր): Ի դեպ, հենց խորհրդարանի նախագահի առաջարկով 2004 թ-ի ապրիլին երկրի օրենսդիր մարմնի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
No comments:
Post a Comment