Tuesday, October 12, 2010

Գյումրիի ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը չի ազդի Հայաստանի եվրաինտեգրման վրա

Tert.am. 11-10-2010- Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը չի ազդում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա։ Նման կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
«Դա հենց Հայաստանի հարցն է»,- ասաց դեսպանը։
Ռաչինսկին հավելեց, որ ռուսական ռազմական ներկայության ժամկետի երկարացումը կապ չունի Հայաստանի՝ ԵՄ մերձեցման համ «Արևելյան գործընկերություն» ծրագրին նրա մասնակցության հետ։

No comments: