Tuesday, October 12, 2010

Մերկ տղամարդը «գրքահարել է» Օբամային

Ֆիլադելֆիայում անցկացված ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակիրների ժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա գիրք են նետել։ Այս մասին հայտնում է Life News–ը։
Դահլիճում նստածների մեկն Օբամայի ուղղությամբ փափուկ կազմով գիրք է նետել այն պահին, երբ Օբաման անցնում էր բեմով։
Հաջողակ լուսանկարիչների արած նկարներից երևում է, որ Օբաման չէր նկատել իր ուղղությամբ շարժվող վտանգը և շարունակում էր ժպտալ։
Անվտանգության աշխատակիցները կալանավորել են մի տղամարդու, որն իր մերկությունը ծածկել էր միայն «Քվեարկիր 2010» ստվարաթղթե ցուցապաստառով։
Օբամայի թիկնապահներն ստիպված են եղել բացատրություն տալ, թե ինչպես իրենց աչքից վրիպեց վտանգը, և ինչու նրանք չկարողացան ժամանակին պաշտպանել նախագահին։

No comments: