Wednesday, October 6, 2010

Նոր հայկական ատոմակայանը կկառուցեն ոչ միայն ռուսները

News.am. 6-10-2010- Հայաստանում նոր ատոմային բլոկի շինարարությունը Ռուսաստանի մենաշնորհը չէ, այդ նախագծին կարող են մասնակցել նաեւ այլ ներդրողներ: Այս մասին հոկտեմբերի 5-ին «Վերականգնվող էներգիայի շաբաթվա» շրջանակներում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա խոսքով, «Ռոսատոմը», որի հետ արդեն պայմանագիր է կնքվել, հանդես է գալիս ներդրողի դերում, բայց այս պահին բանակցություններ են ընթանում նաեւ այլ պոտենցիալ ներդրողների հետ:
«Հիմնականում դրանք խոշոր եվրոպական ընկերություններ են: Ռուսաստանն այս նախագծում իր վրա է վերցրել միայն Ատոմակայանի «ռեակտորային կղզյակի» շինարարությունը»,- ասել է Գալստյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր:
Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:

No comments: