ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհուրդը հայտարարում է Կալիֆոռնիայի նահանգապետական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջերի Բրաունի թեկնածությունը:«Ջերի Բրաունը երկար տարիներ Հայկական հարցի ակտիվ պաշտպանն է, և նա միակն է բոլոր թեկնածուների մեջ, ով կարող է լավագույնս ներկայացնել հայ համայնքի շահերը»,-ասել է Հայ-ամերիկյան խորհրդի Գործադիր մարմնի անդամ Սևակ Խաչատրյանը:
Բրաունը դեռևս 1970-ական թվականներից, երբ Կալիֆոռնիայի նահանգապետն էր սերտ կապեր է ունեցել Ամերիկայի հայկական համայնքի հետ: Նա մեր շատ հայրենակիցների նշանակել է պատասխանատու դատական և գործադիր պաշտոններում:
Ջերի Բրաունը մշտապես պայքարել է պաշտոնական Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
«Հայկական համայնքին նվիրվածությունը Բրաունին շահեկանորեն առանձնացնում է այլ թեկնածուներից: Մենք վստահ ենք, որ հետագայում նույնպես Բրաունը կպաշտպանի ԱՄՆ-ի հայ համայնքի շահերն ու կհետաքրքրվի նրանց խնդիրներով»,-ավելացրել է Սևակ Խաչատրյանը:
ՍԴՀԿ Մամլո Դիվան
Հ.Գ. Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի գործող նահանգապետն է Առնոլդ Շվարցենեգերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment