Panorama.am. 13-10-2010- Անկախացումից հետո, երբ Հայաստանը արդյունաբերության, գյուղատնտեսության և մարդկային ներուժի բնագավառում ուներ որոշակի կարիքներ, Իրանը միշտ Հայաստանի կողքին է եղել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը:
Իրանի դեսպանը խոսելով Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների մասին` մասնավորապես, նշել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները վկայում են քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցության փաստը»:
Անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններին` Ալի Սաղայիանը նշել է. «Թեև Հայաստանը փոքր երկիր է, սակայն մեծ հնարավորություններ կան այնտեղի մասնավոր հատվածի հետ համագործակցության համար: Իրանը ցանկություն ունի Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելու, և դա արժանացել է Հայաստանի իշխանությունների հավանությանը»:
Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս, Իրանի դեսպանը նշել էր, որ Իրանը ԼՂ հարցում ունի անկողմնակալ դիրքորոշում:

No comments:
Post a Comment