«Լրագիր» 13-6-2010- Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, թե պետք չէ հայ-թուրքական գործընթացի պատասխանատվությունը դնել միայն Սերժ Սարգսյանի վրա: Ըստ Լեւոն Զուրաբյանի, գործընթացի համար պատասխանատու է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ով 2005 թվականից է սկսել այդ գործընթացը փակ բանակցության տեսքով:
Միեւնույն ժամանակ, Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի իշխանությանն արհամարhում է եւ վերածել է կցորդի: Նույն ոգով, իշխանությունն էլ կարող է ասել, որ դրա համար պատասխանատու է ոչ միայն ինքը կամ Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նա է առաջինն անկախ Ղարաբաղի նախագահին բերել Երեւան եւ նշանակել Հայաստանի վարչապետ: Դրանից հետո էլ ինչ անկախ Ղարաբաղ, եթե մի անկախ պետության նախագահը դառնում է մեկ այլ անկախ երկրի վարչապետ:
Ընդհանրապես, ակնհայտ է Հայաստանում ստեղծված մի բավական հետաքրքիր իրավիճակ: Ընդդիմությունն ու իշխանությունն ինչ հարցում էլ իրար մեղադրեն եւ քննադատեն, վերջում ստացվում է, որ մեկի պոչը մյուսի տակն է: Օրինակ, ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է ընտրություն կեղծելու համար, իշխանությունն էլ հակադարձում է, թե բա ով էր կեղծում 1995-96-ին: Իշխանությունը դա է ասում, իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ 1995-96-ի այդ գործերում ակտիվ մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանը:
Ինչպես պետք է դուրս գալ այդ վիճակից: Շատերն ասում են, որ այդ վիճակից դուրս գալու համար պետք է նոր ուժ, որը կապ չունի Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, այլ գաղափարների եւ ծրագրերի հետ կապ ունենա, կապ ունենա հասարակության հետ եւ իրապես մաքրի “ավգյան ախոռները”: Լավ հեռանկար է, բայց կարծես թե խիստ տեսական: Անշուշտ, Հայաստանում կա այդ ուժի պոտենցիալը, սակայն դա հաստատ չի բավականացնի երեք ճակատով պայքարելուն` Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի ուղղություններով: Իսկ որ նրանցից որեւէ մեկը չի ցանկանա իր հետ կապ չունեցող որեւէ ուժի ճանապարհ զիջել, անկասկած է, ու նաեւ միանգամայն բնական:
Առավել եւս, որ այդ նոր ուժի պոտենցիալի զգալի մասն էլ, մեծ հաշվով, ինչ որ տեղ երկնքում կամ թանգարանում էլ չէ, այլ կամա, թե ակամա, շահադիտական, թե պարզապես պրագմատիկ, ռացիոնալ-օպտիմալիստական նկատառումներով տեղաբաշխված է հենց քոչարյանական, տեր-պետրոսյանական, սարգսյանական սեգմենտներում: Հետեւաբար, նոր ուժ ասվածը թերեւս ավելի մտավոր կատեգորիա է, քան ֆիզիկական: Նոր ուժը թերեւս առկա ուժերում նոր մտածողության ձեւավորումն է, որն առավելագույնս համարժեք կլինի նոր իրավիճակին, առավելագույնս խորությամբ կպատկերացնի առկա խնդիրներն ու հանրային պահանջարկն անգամ հասարակական ենթագիտակցության մակարդակում:
Իսկ այդ ամենի առանցքում թերեւս պետք է լինի այն, որ խնդիրների եւ երեւույթների համար պատասխանատվությունը պետք է դիտարկել բացառապես ներկա ռեժիմով: Դա ամենեւին չի նշանակում, թե պետք է մոռանալ, թե ով ինչի համար է պատասխանատու եղել անցյալում: Ամենեւին: Ավելին, պատասխանատվություն պետք է կրեն բոլորը, ովքեր դարձել են երկրում արատավոր բարքերի եւ ավանդույթների հիմնադրման մասնակիցներ եւ սպասարկողներ: Բայց պատասխանատվության մեխանիզմը աշխատեցնելու համար այն պետք է արմատավորել ներկա ռեժիմով, եւ միայն դրանից հետո է հնարավոր խոսել դրա արդյունավետ գործունեության մասին թե անցյալ, թե ապառնի ժամանակով, քանի որ Հայաստանի անկախության տարիների նստվածքն այնքան թանձր է, որ պատասխանատվության խնդիրը ներկա ժամանակի ռեժիմից փոքր ինչ շեղելու պարագայում ճահիճը սկսում է կլանել ամեն ինչ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment