Thursday, October 28, 2010

Թուրքիայի ԱԳՆ. Քուրդիստան բառը սխալմամբ է օգտագործվել

Panorama.am. 28-10-2010- Իրաքի Քուրդիստանի բանվորական կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանիի Անկարա կատարած այցի վերաբերյալ Թուրքիայի կառավարության հրապարակած այցի ծրագրում տեղ է գտել «Քուրդիստան» բառը, որը բուռն քննարկումների առիթ է տվել:
«Թուրքիայի կառավարության կողմից գրավոր կերպով պաշտոնապես առաջին անգամ «Քուրդիստան» բառի կիրառումը բուռն հակազդեցություն է առաջացրել: Արտգործնախարարության խոսնակ Սելչուկ Ունալը նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Քուրդիստան» բառը սխալմամբ է օգտագործվել»,- տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Թուրքիա ժամանած Բարզանին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուի հետ և քննարկել Իրաքում կառավարության ձևավորման, ահաբեկչության դեմ պայքարի, երկխոսության շարունակման վերաբերյալ հարցեր:

No comments: