Wednesday, October 27, 2010

Բաքվի ոստիկանությունը խոշտանգում և բանտարկում է լրագրողներին. Human Rights Watch

Մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային առաջատար կազմակերպություններից մեկը Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացրել` անկախ լրագրողներին լռեցնելու համար քրեական օրենքներ ու բռնություններ գործածելու պատճառով:
Նյու Յորքից գործող Human Rights Watch կազմակերպությունը մեղադրում է Բաքու քաղաքի ոստիկանությանը` լրագրողների վրա հարձակումներ կատարելու, ապա ինքնապաշտպանության փորձ կատարելիս` նրանց ձերբակալելու մեջ:
Ադրբեջանի կառավարության կողմից հերքվող մեղադրանքները երեքշաբթի օրը հրապարակվել են կազմակերպության «Ծեծվածներ, սև ցուցակներում ներգրավվածներ և ճաղերի հետևում գտնվողներ. Ադրբեջանում խոսքի ազատության անհետացող տարածքը» հաշվետվությունում: Փաստաթղթում, որի ծավալը կազմում է 94 էջ, նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արվում ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին:
Հաշվետվությունում մեջ է բերվում բանտարկության մեջ գտնվող ընդդիմադիր «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրի` էյնուլա ֆաթուլաևի գործը, որը բանտարկվել է` իր հոդվածում ահաբեկչական սպառնալիքներ հրապարակելու, ազգային ատելության և թմրանյութեր պահելու մեղադրանքով:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը իր մտահոգությունն է հայտնել դատական այդ հետապնդման վերաբերյալ: Ապրիլ ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն, Ֆաթուլաևի բանտարկությունը ապօրինի է:
Ըստ «Ամերիկայի Ձայնի»:

No comments: