Tert.am. 27-10-2010- «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդն ու կասակցության անդամները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին այցելել Հայաստան: Այս մասին, թուրքական beyazgazete կայքի փոխանցմամբ, հայտարարել է «Հզոր Թուրքիայի» առաջնորդ Թունա Բեքլևիչը:«Հայ և թուրք երիտասարդներն այլևս սահմանների հետևում չեն թաքնվում: Համարձակորեն դուրս են գալիս ասպարեզ և բացականչում, որ սահմանը պետք է բացվի: 31 կետից բաղկացած գործողության պլան ենք մշակել: Հոկտեմբերի 28-ին իմ թիմի հետ անձամբ ես մեկնելու եմ Երևան»,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը` տեղեկացնելով իրենց այցելության ծրագրերի մասին։
«Երևանում կազմակերպելու ենք մամուլի ասուլիս և մեր առաջարկները ներկայացնելու ենք հայ հանրությանը: Հանդիպում ենք խնդրելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից և խնդրելու ենք նրան արձագանքել մեր առաջարկներին: Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին ենք ներկայացնելու հայ հանրության տեսակետները: Հանդիպելու ենք նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ: Մի խոսքով` դուռ չի մնալու, որ չթակենք»,– ասել է նա:
Նշելով, որ իրենց գործողության ծրագիրը կազմվել է հայաստանյան 40 հասարկական կազմակերպությունների հետ բանակցությունների և Ստամբուլում տեղի ունեցած համաժողովից հետո, Բեքլևիչը հայտարարել է, թե «Ցյուրիխ–2»–ի մեկնարկը տրված է։
«Հասարակական դիվանագիտության նախաձեռնությունը զարկ տվեց «Ցյուրիխ–2»–ի մեկնարկին: Այդ գործընթացն սկսած բարեկամության խումբն օրեցօր հզորանում է: Մեկ շաբաթվա ընթացքում մեր թիվը հասել է հազարի: Մեր խմբին անդամակցող հայերն ու թուրքերը շատ վճռական են: Ամենակարճ ժամանակահատվածում սահմանի բացման ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն արդյունք են տալու»,- ասել է թուրք գործիչը։
Հիշեցնենք, որ վերջերս Թունա Բեքլևիչը հայտարարել էր, որ իր կուսակցությունը պատրաստվում է Կարսում հանրաքվե անցկացնել հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ։
«Հզոր Թուրքիա» կուսակցության և դրա առաջնորդ Թունա Բեքլևիչի մասին մամուլում ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքն իր կուսակիցների հետ Ախուրյանով անցել է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: Նման քայլով, ըստ Բեքլևիչի, իրենք ցանկանում էին կողմերին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների մասին և կոչ անել բացել սահմանը: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքել էր այս տեղեկությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment