Tuesday, November 2, 2010

Հասարակ թվաբանություն. Իրանը 100-ը բաժանել է 5-ի եւ ստացել 20 տոկոս Կասպյան ծովից

News.am. 2-11-2010- Իրանի բաժինը Կասպից ծովից կազմում է 20 տոկոս, վստահ է Իրանի ԱԳ նախարար Հասան Գաշգավին։
Նրա խոսքով, Թեհրանը մտադիր է մոբիլիզացնել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի պնդի իր իրավունքները, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Հիշեցնենք, որ Մերձկասպյան երկրների հերթական գագաթաժողովը Բաքվում տեղի կունենա նոյեմբերի 18-ին։
ԽՍՀՄ անկումից հետո մերձկասպյան նոր պետությունների կազմավորման արդյունքում երեւան եկավ Կասպից ծովը բաժանելու եւ ջրային սահմաններ անցկացնելու խնդիրը, քանի որ գույություն ունեցող համաձայնությունները չէին բավարարում բոլոր երկրների շահերը։
Կասպից ծոցի մասը երկար ժամանակ մնում էր եւ հիմա էլ մնում է չկարգավորված տարաձայնությունների առարկա՝ կապված նավթի եւ գազի, ինչպես նաեւ կենսաբանական ռեսուրսների բաժանման հարցի հետ։ Բանակցություններին մասնակցում են 5 երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը եւ Ադրբեջանը։

No comments: