Tert.am. 2-11-2010- Չի բացառվում, որ այն տեղեկատվությունը, թե Թուրքիան հանել է Հայաստանին իր ռազմական դոկտրինից, կարող է լինել ապատեղեկատվություն: Այսպիսի տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:«Եթե ուսումնասիրենք պետությունների քաղաքական գործընթացները, ապա նմանատիպ փաստաթղթերը շատ արտաքին և հեղհեղուկ բաներ են: Ես կարծում եմ, որ Թուրիան ուզի էլ՝ չի կարող հանել Հայաստանին այդ ցանկից, անգամ իր մտքի մեջ, որովհետև Թուրքիայի Հանրապետություն կոչվածը և թուրք վերնախավը, որն այսօր երկրի քաղաքական ղեկավարությունն է, Հայաստանի ոսկորների վրա է ստեղծված և հայ ժողովրդի ունեցվածքի թալանի հաշվին: Նրանք դրան չեն կարող գնալ»,- ասաց քաղաքագետը:
Միաժամանակ Շիրինյանը նշեց, որ այս հարցի շուրջ թուրքերը կարող են քաղաքական ակցիաներ անել, օրինակ` տարածել անհրաժեշտ ինֆորմացիան ինչ-որ մարդկանց միջոցով:
«Լուրը տարածողները կնքված փաստաթուղթը տեսել են: Իսկ եթե տեսել են, հարց է առաջանում՝ որտեղից», - ասաց նա` նշելով, որ չի հավատում այդ տեղեկատվությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment