Մանկական "Եվրատեսիլ-2011"-ի անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Հնարավոր է` Հայաստանը լինի: Report.am-ին այս տեղեկությունը հաղորդեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի ղեկավար Դիանա Մնացականյանը` շեշտելով, որ մանկական "Եվրատեսիլի" դեպքում գալիք տարվա մրցույթը հաղթող մասնակցի երկրում անցկացնելը պարտադիր պայման չէ:
"Մանկական "Եվրատեսիլը" կազմակերպում է այն երկրի հանրային հեռուստաընկերությունը, որը, անկախ արդյունքներից, ցանկանում է անցկացնել այն: Տեղյակ եմ, որ արդեն կան պետություններ, որոնք 2011 թվականի համար հայտ են ներկայացրել: Հնարավոր է` Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն էլ ներկայացնի, դրա համար մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ ունենք: Նման հայտ ներկայացնելու համար ամեն ինչ պետք է ծանրութեթեւ անել: Դեռ որոշված չէ` մենք հայտ կներկայացնենք, թե ոչ",- ասաց Դիանա Մնացականյանը` հերքելով շրջանառվող լուրը, թե 2011 թվականին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մանկական "Եվրատեսիլ" առհասարակ որեւէ երկրում չի անցկացվի:

No comments:
Post a Comment