Diplomat.am. 23-11-2010- «Մենք չպետք է ցույց տանք, որ ուրանի հետախուզական աշխատանքներում կան վտանգներ, այլ Կառավարությունը պետք է ցույց տա, որ դա անվտանգ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կապանի «Էկոլոգիական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, ով նաև տեղեկացրել է, որ իրենց պայքարը լինելու է շարունակական և, ընդդեմ Կառավարության, հայցով դիմելու են դատարան` պահանջելով չեղյալ համարել ուրանի հետ կապված բոլոր ծրագրերը: Հավաստիացումները, թե ուրանի հետախուզական աշխատանքներում բացակայում են ռիսկերը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը հարցին անդրադառնալիս պատասխանել է, որ ոչ մի կազմակերպություն և հիմնարկ չի եղել ռիսկերի գնահատման գործընթացում: Ի. Զարաֆյանը նաև տեղեկացրել է` Ռուսաստանի այն վայրերում որտեղ ուրան է շահագործվում արատավոր երեխաների թիվը 2 անգամ ավելին է, քան ողջ Ռուսաստանում:
Tuesday, November 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment