Tuesday, November 23, 2010

ԼՂՀ զորամասերից մեկում արյունալի միջադեպից 4 վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է

News.am. 22-11-2010- ԼՂՀ պաշտպանության բանակում, երկրի հարավային զորամասերից մեկում նոյեմբերի 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորված 4 զինվորներից մեկի վիճակը ծանր է:Նրանք բոլորն էլ գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում: Մյուս 3 վիրավորներից 2-ի վիճակը լավ է, իսկ 3-րդինը` միջին ծանրության:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 19-ին, ժամը 24.00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ այդ գործով մեկ զինվորական է ձերբակալվել: Իսկ ԼՂՀ ՊԲ-ն էլ նշել է, որ գրեթե բացառվում է, որ տեղի ունեցածը հակառակորդի ձեռքի գործն է:

No comments: