«ԱԶԳ» , 23-11-2010- Եվ դա հեռավոր Ուրուգվայն էր, որի Գլխավոր ասամբլեան (խորհրդարանը) 1965-ին ընդունեց հայերի ցեղասպանությունը ճանաչող 13.226 օրենքը: Այս կապակցությամբ, ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նոյեմբերի 17-ին Ուրուգվայի խորհրդարանում, այդ երկրի օրենսդիր մարմնի, եւ տեղի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված օրենքի ընդունման 45-ամյակին: Միջոցառման ժամանակ իր ելույթում Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին մասնավորապես ասել է. «Խորհրդարանի 1965 թվականին այդ օրենքի ընդունումը ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության եւ մարդու իրավունքների գաղափարներին: Ուրուգվայի ժողովուրդը այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգման համար տարվող պայքարում»: Ընթերցվել է նաեւ Դանիլո Աստորիին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հղած ուղերձը, որտեղ մասնավորապես ասված էր. «Ուրուգվայի խորհրդարանի ընդունված այս օրինագիծը, որի 45-ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլեւ մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ եւ խորհրդարաններ»: Ելույթներով հանդես են եկել նաեւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իվոն Պասադան, Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայում Ուրուգվայը միակ երկիրը չէ, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը. Արգենտինայում նույնպես այն ապացուցված փաստ է: Բացի այդ` աշխարհի քսան երկրներ` հիմնվելով բացառապես իրենց պետական արխիվներում եղած տեղեկությունների վրա, ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մի շարք երկրներ դա արել են օրենքի, մյուսները` հայտարարությունների տեսքով: Բազմաթիվ երկրներ էլ, այդ թվումՙ ԱՄՆ-ը, չնայած խոստովանությանը, որ Ցեղասպանությունը փաստ է, շարունակում են փաստացի չընդունել այն` «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» ասելով: Թուրքիան էլ, իր հերթին, շարունակում է ժխտողական քաղաքականությունը` երբեմն-երբեմն, հատկապես ապրիլի 24-ի նախաշեմին ու դրանից հետո հետ կանչելով իր դեսպաններին աշխարհի տարբեր երկրներից:

No comments:
Post a Comment