Saturday, November 20, 2010

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Amnesty International-ի կինոփառատոնում՝ Վանկուվերում

News.am. 20-11-2010- Amnesty International-ի փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում, VanCity կինոթատրոնում:
Փառատոնի ամենապայծառ իրադարձություններից մեկը դարձել է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը: «Հոսում է գետը կարմիր» ֆիլմը դարձել է հաղթող Նյու Յորքում՝ «Լավագույն ինտերնացիոնալ վավերագրական պատմական ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմի ռեժիսորը Ջ.Մայքլ Հակոբյանն է:
Ֆիլմում պատկերվում են անմեղ մարդկանց նկատմամբ գազանություններն ու ստորացումները: Ֆիլմում ներկայացված են 400 տուժածների եւ ականատեսների վկայություններ:

No comments: