News.am. 2-11-2010- Վերականգնվել է Թբիլիսի-Թեհրան ուղիղ չվերթը, որը չէր գործում արդեն 10 տարի: Չվերթներն իրականացնելու է «Աիրզենա» ավիաընկերությունը: Ինչպես հաղորդում է «Բիզնես-Գրուզիան», չվերթի շնորհանդեսին մասնակցել է Վրաստանում Իրանի դեսպան Մաջիդ Սամաձադե Սաբերը:Սաբերի խոսքով, վաղը Վրաստան է ժամանելու Իրանի ԱԳՆ ղեկավարը: Վրաստանի եւ Իրանի միջեւ ստորագրվելու է վիզային ռեժիմը հանելու մասին համաձայնագիր, ինչը կապված է ուղիղ չվերթի վերսկսման հետ:
«Շատ կարեւոր է, որ մեր երկրների միջեւ սերտ համագործակցություն կա: Չվերթները շաբաթական երկու անգամ են իրականացվելու՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին: Տոմսերի գինը 160 եվրո է: Թբիլիսիից Թեհրան այսօր կմեկնեն 7 ուղեւորներ»,- ասել է նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment