Monday, November 22, 2010

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ-ի հնչակյանների և ռամկավարների հետ

Tert.am. 22-11-2010- Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ:
Նույն օրը նա ընդունել է նաև Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում և Արցախին սատարելու գործում:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: