Tuesday, November 23, 2010

Էրդողանի դեմ բողոքի գործողության համար ուսանողներին պայմանական ազատազրկման են դատապարտել

News.am. 23-11-2010- Ավարտվել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի 18 ուսանողների գործը, որոնց ձերբակալել են 2008թ. սեպտեմբերի 12-ին՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ բուհ կատարած այցի ընթացքում բողոքի գործողության համար:
Չարտոնված ցույցի ընթացքում ուսանողները դատապարտվել են յուրաքանչյուրը 1 տարի 3 ամիս ժամկետով: Հաշվի առնելով դատվածության բացակայությունը՝ դատարանը հետաձգել է պատժի իրականացումը: Նրանք բանտում կհայտնվեն, եթե 5 տարվա ընթացքում հանցագործություն կատարեն:

No comments: