Monday, November 29, 2010

ԻՍԿ ԵՐԵՎԱՆՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԼՌՈՒՄ Է

«Լրագիր» 29.11.2010- Կրեմլում որեւէ հետաքրքիր եւ մեկնաբանության կարիք ունեցող բան չեն տեսնում WikiLeaks կայքի հրապարակած տեղեկություններում, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: Խոսքը ամերիկյան կայքի այն հրապարակման մասին է, որն “արտահոսք” է ամերիկյան դիվանագիտական գրագրությունից եւ որտեղ բավական աղմկոտ բնութագրեր կան տարբեր երկրների ղեկավարների եւ տարբեր պաշտոնյաների մասին, միջազգային հարաբերությունների տարբեր խնդիրների եւ անցուդարձի մասին: Մասնավորապես, ՌԴ նախագահ Մեդվեդեւի մասին նշվում է, որ նա անվճռական անձնավորություն է:
“Մտացածին հոլիվուդյան հերոսները հազիվ թե կարիք ունեն պաշտոնական մեկնաբանությունների”, հայտարարել է Մեդվեդեւի մամուլի քարտուղարը:

Հետաքրքրական է, որ առայժմ լռություն է պահպանում պաշտոնական Երեւանը: Մինչդեռ նույն “արտահոսքերում” խոսակցություն կա այն մասին, որ Հայաստանի տարածքով ապօրինի զենք է տրամադրվել Իրանին:

No comments: