Report.am. 17-11-2010- Իրանին ռազմական հարված հասցնելը ոչ միայն չի կանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, այլեւ ավելի կարագացնի այդ գործընթացը: Reuters-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը The Wall Street Journal-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:Գեյթսի խոսքերով` Իրանին միջուկային զենք ստեղծելու մտքից հրաժարվելու համար այլ միջոցներ են պետք: Նա նշել է, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները կարծես թե տարաձայնություններ են առաջացրել նախագահ Ահմադինեժադի եւ այաթոլա Ալի Խամենեիի միջեւ, ով երկրի գերագույն ղեկավարն է: Խամենեին, ըստ Գեյթսի, սկսել է կասկածել Ահմադինեժադի ասածներին` տնտեսության վրա պատժամիջոցների ունեցած ազդեցության մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment