Sunday, November 21, 2010

Արտակարգ միջադէպ ԼՂ պաշտպանական բանակի պահպանութեան տակ գտնուող առաջնային բնագծում

Նոյեմբերի 19-ին, ժամը 24-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարաւային ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տակ գտնուող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահուան ելքով արտակարգ միջադէպ:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայութիւնից յայտնում էն, որ կան զոհեր եւ վիրաւորներ: Յարուցուել է քրէական գործ, կատարւում է նախաքննութիւն:
Ըստ նախաքննութեան արդիւնքում ճշտուած տեղեկութիւնների, միջադէպի հետեւանքով հրազէնային կրակահերթերից զոհուել էն ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սօսի Եսայեանը (ծնվ. 1991թ.), Ներսէս Վալերիկի Գալօյեանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակեանը (ծնվ. 1990թ.), Նուեր Մարտիկի Սարգսեանը (ծնվ. 1991թ.): Նոյն միջադէպի արդիւնքում տարբեր աստիճանի հրազէնային վնասուածքներ էն ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Յակոբի Մելքումեանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանեանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մաւրիկի Գրիգորեանը (ծնվ. 1991թ.) եւ Մանուէլ Արմէնի Հազրոյեանը (ծնվ. 1991թ.):

Միջադէպի հետ կապուած միւս մանրամասները ճշտւում էն:

ԼՂՀ ՊԲ լրատուութեան ու քարոզչութեան բաժինը տեղեկացնում է նաեւ, որ առաջ էն քաշուել մի քանի վարկածներ, կատարուել էն առաջին անյետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննութեան արդիւնքում ձեռքբերուած տուեալների` հակառակորդի կողմից յանցաւոր գործողութիւնների կատարման վարկածը գրեթէ բացառւում է: Դէպքի կապակցութեամբ յարուցուել է քրէական գործ «երկու եւ աւելի անձանց սպանութիւն» կէտով: Նախաքննութիւնը շարունակւում է:

No comments: