Monday, November 22, 2010

Պահանջում են Արցախի ՊՆ պաշտոնազրկում

Ինչպես տեղեկացնում է «ArtsakhNews» կայքը, Արցախյան «Հելսինկյան նախաձեռնություն-92» Հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.
«Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն 92» կոմիտեն 2010թ. նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով զգալի մարդկային կորուստներ են եղել, որակում է որպես բարձրաստիճան զինվորական և պետական պաշտոնյաների անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալության շլացուցիչ փաստ: Տեղի ունեցածը, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն 92» կոմիտեն որակում է որպես գագաթնակետ արցախյան բանակում նկատվող բարոյալքման և կոչ է անում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, որպես ԼՂՀ ժողովրդի ինքնիշխանության և անվտանգության երաշխավոր, անհապաղ ստորագրել հրամանագիր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնանկության վերաբերյալ և բոլոր մեղավորներին ենթարկել ամենախիստ պատասխանատվության' հետաքննության գործընթացի մեջ ներգրավելով Լեռնային Ղարաբաղի հանրությանը»:

No comments: