News.am. 18-11-2010- Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալով Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ, որոշակի աճ է գրանցել ալկոհոլի օգտագործումը։ Տարածաշրջանում ոգելից խմիչքների ցուցանիշի աճին հիմնականում նպաստել են ադրբեջանցիները։ Ադրբեջանը հայտնվել է թունդ ոգելից խմիչք օգտագործող երկրների առաջին 20 երկրների շարքում։ Պաշտոնական տվյալներով, այդ երկրում մեկ անձը տարվա ընթացքում 7 լիտր թունդ ալկոհոլային խմիչք է ընդունում։ «Լավագույն» 20 երկրների շարքում տարածաշրջանի այլ պետություն չի ընդգրկվել։ԱՀԿ-ի 1994 թվականի տվյալներով, Ադրբեջանի չափահաս բնակչության 24 տոկոսը ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործել, այդ թվում՝ 12 տոկոս տղամարդիկ, եւ 36 տոկոս կանայք։ ԱՀԿ-ն Հայաստանի համար նույն ցուցանիշն է ներկայացրել։
Սակայն արդեն 2004 թվականին, Ադրբեջանը հայտնվել է թունդ ոգելից խմիչքների հաճախակի եւ մեծ քանակի օգտագործմամբ հայտնի Ռուսաստանի, Մոլդովայի, Սլովակիայի ու Չեխիայի կողքին։
Նշենք, որ ալկոհոլիզմը հիվանդություն է, ինչի հետեւանքով մարդը, որպես անձ անկում է ապրում։ Առաջանում են բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում անբուժելի լյարդի ցիրոզ եւ ալկոհոլիզմի հետեւանքով առաջացող բազմաթիվ քաղցկեղներ։ Ալկոհոլիզմը բնորոշվում է, որպես ալկոհոլային (հատկապես թունդ ալկոհոլային) միջոցներից ֆիզիկական եւ հոգեկան կախվածություն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment