
Նրա խոքերով՝ բոլորս էլ ականատես եղանք Ադրբեջանում կայացած վերջին խայտառակ ընտրություններին, ինչի կապակցությամբ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: Այդ ընտրություններին բնակչության կեսն ընդհանրապես չի մասնակցել, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երկրում անդունդ է ստեղծվում հասարակության և իշխանությունների միջև:
«Ադրբեջանի նախագահը որդեգրել է մի փորձված եղանակ, ինչ-որ ձևով իր լեգիտիմությունը բարձրացնելու համար, սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ դա լեգիտիմությունը բարձրացնելու վատագույն տարբերակն է: Այսօր ադրբեջանական ժողովուրդը մոլորված է և Ալիևն օգտագործում է այդ փաստը՝ իր նպատակներին հասնելու համար»,- ասաց Դ. Բաբայանը:
Արցախցի պաշտոնյայի համոզմամբ՝ Ալիևի հայտարարությունները կմնան լոկ հայտարարություններ, քանի որ ԼՂՀ պաշտպանության բանակը ի վիճակի է ցանկացած պահի հակահարված հասցնել ցանկացած թշնամու և տեղափոխել մարտական գործողությունները նրա տարածքի խորքերը, ու խաղաղություն պարտադրել ագրեսորին:
«Ադրբեջանական ժողովուրդն այնպիսի ապրումների մեջ է, որ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած երկու դիվերսանտի հուղարկավորության ժամանակ, դիվերսանտներից մեկի հայրը, իր տղայի գերեզմանի կողքին կանգնած իր սերն ու հարգանքն էր հայտնում Ալիևին: Եվ դա այն դեպքում, որ հենց Ալիևի անպատասխանատու քայլերի պատճառով էր, որ նրա որդին կենդանի չէ: Սա ցույց է տալիս ադրբեջանական հասարակությունում առկա մթնոլորտը և նման պայմաններում, բնական է, որ Ալիևը պետք է դիմի այդպիսի քայլերի»,- ասաց նա:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ի. Ալիևի այն հայտարարությունը, թե «Ստեփանակերտում շուտով ադրբեջանական դրոշ է փոխփողալու»՝ Դ. Բաբայանն ասաց. «Կարող է և մի օր պետք է ադրբեջանական դրոշը տեղադրվի Ստեփանակերտում՝ իրենց դեսպանատան շենքում: Երբ Ադրբեջանը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և կցանկանա դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այն ժամանակ մենք կմտածենք, թե որտեղ նրանց դեսպանատան շենք տրամադրենք, որտեղ կարող է տեղադրվել լինել նրանց դրոշը: Եթե Ալիևը հարցին մոտենում է այս տեսանկյունից, այսինքն՝ որպես գուշակ է հանդես գալիս, ապա մենք խնդիր չունենք»:
No comments:
Post a Comment