«ԱԶԳ», 13-11-2010 - ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նոյեմբերի 11-ին Վիեննայում կայացած նիստի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել տարեկան զեկույցով: Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը հաշվետվություն են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ տարվա նոյեմբերից սկսած բանակցությունների ու հանդիպումների վերաբերյալ: Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, որ շփման գծում վերոնշյալ ժամանակահատվածում «իրավիճակը եղել է կայուն, բայց լարված»: Այդ առումով Կասպրչիկը կարեւորել է Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագիրը: Նիստին ներկա հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններն իրենց հերթին ելույթներ են ունեցել:
Saturday, November 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment