Tuesday, November 2, 2010

«Փակելով Հայաստանի հետ սահմանը՝ Անկարան պարտք է Կարսին». թուրք պաշտոնյա

HayNews.am. 2-11-2010- Կարսի զարգացման հիմնադրամի նախագահ Զեքի Նաջի Թարհանը Կարսում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետությունը երկու պարտք ունի կարսեցիներին:
«Ռուս-թուրքական պատերազմից հետո, 1877 թվականին Օսմանյան կայսրությունը 1 միլիոն 410 հազար ռուբլի պարտքի դիմաց Կարսն իր բնակիչներով հանձնեց Ռուսական կայսրությանը: Այժմ այստեղ ապրում են որպես պարտք վճարված մարդկանց թոռներն ու ծոռները: Եվ երկրորդ, Ադրբեջանի հետ համաձայնության գալուց հետո փակվեց Հայաստանի հետ սահմանը՝ կարսեցիներին դնելով անհեռանկար մի վիճակի մեջ»,-նշել է Թարհանն ու հավելել. «Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ վերադարձնել կարսեցիների պարտքը և մեզ հնարավորություն տալ զարգանալու, քանզի Կարսի տնտեսական վիճակը ողբալի է»: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը:
Նշենք, որ 1991-95 թթ Զեքի Նաջի Թարհանը եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր:

No comments: