Թերթը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.-Պարոն Զատուլին, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Թուրքիան Ռուսաստանին թողել է իր թշնամիների ցուցակում։
-Ես երբեք չեմ Էլ կասկածել, որ նույնիսկ այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների պայմաններում, որոնք ունեն բավականին ստաբիլ և բարեկամական բնույթ, Թուրքիան, անկասկած, չի հրաժարվի գայթակղությունից՝ առաջ տանելու իր շահերը այն շրջաններում, որոնք ավանդաբար եղել են Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում։ Այդ տեսակետից Թուրքիայի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ, անգամ պայմանագրերը մեզ չեն պաշտպանում և չեն հանում վերոհիշյալ սպառնալիքը։ Այդ սպառնալիքը կարող է նվազեցվել կամ սահմանափակվել միայն այն դեպքում, երբ մենք մեզ ուժեղ զգանք և վարենք գրագետ, ճկուն և ուժեղ քաղաքականություն, իսկ ինչ-որ համոզելու փորձերը կամ իր պարտավորությունները կատարելու հույսերը, ինչպես ցույց է տալիս փորձը, վերջին հաշվով, ոչինչ չեն տալիս, եթե դու չես հիմնվում քո հնարավորությունների վրա։ Ի վերջո, այնքան Էլ կարևոր չէ, թե այդ ցուցակում կա՞ Ռուսաստանը, թե՞ չկա, ինչպես և չկա անհրաժեշտություն այսօր հարցադրում անել, թե ում դեմ են նշանառված ամերիկյան հրթիռները կամ ռուսական հրթիռները։ Այո, մոտակա ժամանակներս ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ռազմական բախման հավանականություն չկա, բայց մեր պետությունների ռազմական մեքենաներն ունեն իրենց գոյության սեփական իներցիան։ Դրանք չեն կարող հենց այնպես՝ խոսքերին հավատալով, այսօրվա կոնյունկտուրայից ելնելով ինքնալուծարվել։ Նույն կերպ նաև չենք կարող մարտական հերթապահությունից հանել մեր միջուկային պոտենցիալը միայն այն հիմքով, որ խոսվում է, թե այսօր Ռուսաստանի հանդեպ չկա սպառնալիք։ Վերլուծության համար պետք է երկար ժամանակ, և ռազմական գերատեսչությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Նույնությամբ կարելի է վերաբերվել նաև տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացմանը։ Այդ տարածաշրջանային պետությունն աճում է և այդ աճին զուգընթաց նորանոր նկրտումներ է դրսևորում իր դերի բարձրացման առումով, ոչ միայն իր տարածաշրջանում, այլև համաշխարհային քաղաքականության մեջ։ Այսօրվա դրությամբ կարելի է փաստել, որ Թուրքիան բավականին ազատորեն ընդդիմախոսում է իր ավանդական դաշնակցի՝ ԱՄՆ-ի դեմ։ Նա շրջադարձ է կատարում իր քաղաքականության մեջ։ Հեռանում է Իսրայելի հետ սերտ հարաբերություններից՝ հօգուտ մուսուլմանության։ Թուրքիայի ներսում, ի դեմս նախագահի և կառավարության, գործում են չափավոր իսլամիստական ուժեր, որոնք քայլ առ քայլ փոփոխում են Աթաթուրքի կողմից ձևավորված աշխարհիկ կարգերը։ Դժվար չէ ենթադրել, որ այդ քաղաքական ուժերը, որի համար շատ կարևոր են վերոհիշյալ գաղափարական դրույթները, որոշակի պրիզմայի միջոցով են դիտում իրենց կրոնակիցներին Կովկասում, Միջին Ասիայում։ Դա նշանակում է, որ չենք կարող լինել բացարձակապես հանգիստ՝ սեփական շահերի առումով, մենք պետք է մտածենք, ինչը ցանկալի է, խուսափելով Թուրքիայի հետ հակամարտություններից՝ ներկայացնել մեր շահերը։ Ես դեմ չեմ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, ես դեմ եմ խաբվելուն Թուրքիայի և Ռուսաստանի շահերի առումով այն տարածաշրջաններում, որտեղ դրանք բախվում են։
-Ինչպե՞ս եք տեսնում թուրք-վրացական և ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացումը։
-Այսօր կա բավականին բարդ իրավիճակ ՌԴ-ի, Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերությունների առումով։ Մի կողմից՝ Վրաստանը Ռուսաստանին համարում է թիվ մեկ թշնամի, որը օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Ռուս-վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել, բայց դժվար թե դրանք դառնան բարեկամական կամ գործընկերային, քանի որ Վրաստանը մերժում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, ինչը մենք արդեն ճանաչել ենք։ Հիմա գիտենք, թե Թուրքիան ինչպես է իրեն դրսևորում այդ հարցում։ Մի կողմից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն դեմ չէ Վրաս– տանին ներառել իր մեջ։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շահագրգռված են Վրաստանով, որպես միջանցք, դեպի Ադրբեջան և Կասպից ծով, Միջին Ասիայի հետ գազանավթային հարաբերություններ ստեղծել։ Թուրքիան նույնպես շահագրգռված է, որպեսզի այդ նավթագազատարները անցնեն իրենց տարածքով, ինչպես, օրինակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը։ Այսպիսով, Թուրքիան ունի իր շահերը վրացական քարտը խաղարկելու համար։ Մեր զինվորականների՝ Վրաստանից դուրս գալուց հետո, այնտեղ հայտնվեցին թուրքական զինվորականները։
Մյուս կողմից՝ Աբխազիան, որի հայրենակիցների մի մեծ խումբ ապրում է Թուրքիայում, աբխազական շատ ակտիվ սփյուռք ունի, և Թուրքիան չի բացառում ապագայում զգուշորեն տարածել իր ազդեցությունը Աբխազիայում։ Եվ իրենց աբխազական սփյուռքի հայրենադարձման միջոցով և Աբխազիայում, և մահմեդականների միջամտության միջոցով, ինչպես նաև Թուրքիան դժվար թե համաձայնվի Վրաստանի հետ այն հարցում, որ ներկայումս, փաստորեն, լուծարվել է աջարական ինքնավարությունը, քանի որ Թուրքիան հանդիսանում է Աջարիայի ինքնավարության երաշխավորը։ Այսինքն Վրաստանի հանդեպ Թուրքիան ունի բավականին երկակի հարաբերություն։ Չմոռանանք, որ 2008թ.–ի կոնֆլիկտի ժամանակ Թուրքիան հայտարարեց նեղուցներով Սև ծով ռազմական նավերի մուտքի սահմանափակում, և դա շատ վատ ընկալվեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից, որոնք ուզում էին ցուցադրել իրենց ռազմական ներկայությունը Սև ծովում։
-Պարոն Զատուլին, իսկ ինչպես կմեկնաբանեք թուրք-ադրբեջանական հարաբերությունները։
-Երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի միանշանակ է։ Թուրքիան Ադրբեջանին դիտում է որպես բարեկամ երկիր, և մենք տեսնում ենք, որ նույնիսկ եվրոպական գործերում առաջընթաց ունենալու գայթակղությունը (հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու դեպքում) առնվազն կմեծացնեին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջները և կբարձրանար Թուրքիայի հեղինակությունը Եվրոպայում, բայց այդ ամենը Թուրքիան դրեց մի կողմ, հենց որ Ադրբեջանը հարցը դրեց ամբողջ խստությամբ։ Հենց որ Թուրքիան հետընթաց քայլեր արեց, դրանով ոգևորեց ադրբեջանցիներին և ավելացրեց նրանց մոտ ռազմական հռետորիկան։ Ադրբեջւսնում որոշեցին, որ նրանք հեշտությամբ կարող են հաջողության հասնել, և ինչո՞ւ չփորձել լուծել դարաբաղյան հարցը իրենց ցանկացած ձևով։
-Իսկ ինչ մեկնաբանություն կտաք այն փաստին, որ Թուրքիան փաստորեն, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանին հանել է իր այդ թշնամական ցուցակից։
-Եթե այդ փաստաթուղթն ունի հրապարակային բնույթ, ես այն կգնահատեի ոչ թե իր էության մեջ, այլ փիառի տեսակետից։ Այսինքն՝ եթե այնտեղ ասված է, որ Հայաստանը չի համարվում թշնամի, ապա դա, բնականաբար, խորամանկություն է՝ մեղմացնելու հայ-թուրքական խնդրի կարգավորման գործընթացից հետ կանգնելու Թուրքիայի քայլը և չխթանելու ամբողջ աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացը։ Եթե Թուրքիան հրապարակայնորեն հայտարարի, որ Հայաստանը իր համար շարունակում է մնալ թշնամի, դա կխթանի հայերին համակրող ուժերին արևմտյան երկրներում լրացուցիչ ուժգնությամբ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքիայի ինչի՞ն է պետք դա։ Ահա և նա ձև է տալիս իրեն, թե ինքը իբրև հայերի հետ խնդիր չունի։ Իրականում ես դրան չեմ հավատում։ Մեծ հաշվով, Թուրքիան Հայաստանը ու հայերին տեսնում է որպես իր հակառակորդների, տարածաշրջանում մրցակիցների, որպես Թուրքիայի հանդեպ թշնամական իրականություն, այլ կերպ լինել չի կարող։ Եվ դա, Թուրքիան ցուցադրեց՝ ընդունելով Ադրբեջանի տրամաբանությունը և խափանեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment