«Լրագիր» 29-11-2010- Հայ հասարակության մեջ արժեքային ճգնաժամը ակնհայտ է: Պահպանողական ճամբարում նկատվում է շարժ ազգային-պահպանողական գաղափարներից դեպի ծայրահեղական գաղափարները: Ավելի լայնորեն են ներկայացվում խորհրդահայ մասայական երաժշտությունը և պատմությունը: Ինչեւէ, ակնհայտ է, որ ազգային գաղափարը չկարողացավ համախմբել /կոնսոլիդացնել/ հասարակությունը, և դա բոլորովին էլ տարօրինակ չէ:Ազգայնականությունը ալարմիստական` վտանգի զգացումով ապրող գգաղափարախոսություն է, և աշխատում է միայն վտանգի պահին: Ազգայնականությունը իր գոյատևման համար անհրաժեշտ է համարում հասարակությանը ներշնչել, որ վտանգը` “ազգային տագնապը”, ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ աճել է: Մյուս կողմից, այն չունի հստակ պատասխաններ տնտեսական, սոցիալական, մշակութային կամ պետական-քաղաքական խնդիրներին:
Պատճառն ակնհայտ է. ազգին անդամակցությունը ձևական չէ, իրավական չէ, անձնավորված և բարոյական է: Կարելի է ասել, թե քանի քաղաքացի ունի Հայաստանի Հանրապետությունը, բայց անհայտ է, թե որքան է հայերի քանակը` 8, 10, թե 12 միլիոն:
Մյուս կողմից, տնտեսական, սոցիալական և այլ խնդիրների լուծման համար հարկավոր են հստակ իրավական սահմանումներ, որտեղ սահմանված են հստակ իրավունքներ և պարտականություններ: Այդ խնդիրները պահանջում են տարբերակումներ` գործատուի և վարձու աշխատողի, ապահովվածի և անապահովի, կրթվածի և տգետի և այլն, ինչը անկարող է անել ազգայնականությունը, որն ամենը մի կույտի մեջ է շրջում` Տիգրան Մեծ և Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ և Մոնթե, Շառլ Ազնավուր և Սիրուշո, փողոցի մուրացկան և օլիգարխ…:
Միակ տարբերակումը, որ գիտի ազգայնականությունը, ազգի թշնամի- ազգի բարեկամ հասկացությունն է: Օրինակ, Եհովայի վկան թշնամի է, պարսիկները` բարեկամ, Գլենդելի մաֆիոզը ազգի բարեկամն է, հայաստանցի ընդդիմադիրը` ազգի թշնամի, և այլն: Չափանիշը ազգայնականի համակրանքը և հակակրանքն է, առանց հաշվի առնելու հասարակության, օրենքի և պետության հանդեպ պարտականությունների և պարտավորությունների կատարումը: “Քելե լաոն” և Անդրանիկը պաշտող կաշառակերը ազգի բարեկամ է, ընդդիմադիր մտավորականը` ազգի թշնամի: Զուր չէ, որ ամենազգայնական մամուլը Հայաստանում… ռուսագիրն է:
Երբ վտանգի զգացողությունը թուլանում է, առաջին պլան են դուրս գալիս տնտեսական, սոցիալական, մշակութային, պետական-քաղաքական խնդիրները: Եթե իշխանություններն ակնհայտորեն չեն կարողանում լուծել դրանք, ապա դիմում են ազգայնականության օգնությանը, կարծես հաստատելով Սամուել Ջոնսոնի հանրածանոթ ասույթը: Մասնավորապես, ես նկատի ունեմ իշխանությունների կողմից արծարծվող այն գաղափարը, որ Ադրբեջանի հետ պատերազմը հավանական է: Այս լույսի տակ պատահական չեն ազգայնական խմբերի ակտիվացումը և “ազգի թշնամիների” հիստերիկ որոնումները:
Ինքնաբերաբար առաջ է գալիս հերոսի խնդիրը: Եթե կարճ ասենք, ապա իշխանական քարոզչությունը ճանաչում է չորս հերոս` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ և Նժդեհ: Նրանցից յուրաքանչյուրը որոշակի խորհուրդ ունի. առաջինը` ծովից ծով Հայաստանի և, ընդհանրապես, պատմական հողերի վերադարձման գաղափարի, երկրորդը` Հայ առաքելական եկեղեցու սրբության և հանուն հավատի նահատակության, երրորդը` ազատագրական շարժման, վերջինը` հակաազերիական պայքարի: Վերջին մեկնաբանությունը, ինչպես մնացյալները, կարելի է կասկածի տակ դնել, բայց պաշտոնական մեկնաբանությունն այդպիսին է:
Հասկանալի է, որ ազգային հերոսների ցուցակը կարող էր այլ լինել: Օրինակ` համազգային հերոս լինելու համար հարկավոր է ՀՅԴ անդամ լինել, այլ կուսակցական պատկանելությունն ինքնաբերաբար նրան դուրս է դնում հավակնորդների ցուցակից:
Որպես օրինակ կարելի է բերել Փարամազին` Մատթեոս Սարգսյան: Հնչակյան այդ գործիչը մասնակցել է ազատագրական պայքարին, դատապարտվել Օսմանյան դատարանի կողմից մահվան, բայց հանձնվել է Ռուսաստանին: Այնտեղ մասնակցել է հակացարական պայքարին: 1903-ին Բաքվի մասնաճյուղի որոշմամբ կազմակերպում է Կովկասի փոխարքա Իշխան Գոլիցինի դեմ հայտնի տեռորը:
1905-06 թթ. եղել է Սյունիքում, վարել խաղաղեցնեղ քաղաքականություն, որի համար թուրք գյուղացիները հազարավոր ստորագրություններով շնորհակալական նամակներ են հղել կառավարությանը: Դա, իհարկե, ազգայնական տեսակետից հիմք չէ, որ նա հռչակվի ազգային հերոս:
Հնչակները չընդունեցին Իթթիհադի իշխանությունը, և 1913 թ. Կոստանցի ժողովում որոշվեց ահաբեկել նրա պարագլուխներ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին: Փարամազը և մյուս հնչակ հեղափոխականներն այս խնդրում համագործակցում էին նաև թուրք ձախակողմյան հեղափոխականների հետ: Հնչակ գործիչները մատնության զոհ դարձան, և 1914 թ. հուլիսի 16-ին 120 հեղափոխականներ ձերբակալվեցին: Մատնիչը կուսակից Արթուր Յասյանն էր, որը մասնակցել էր ՍԴՀԿ Քեոստենճեի (Կոստանցա) 6-րդ ժողովին եւ կուսակիցների ցուցակներն ու ժողովի որոշումները թուրք հյուպատոսի միջոցով փոխանցել Պոլսի ոստիկանապետին: Չբավարարվելով ստոր արարքով` մատնիչը նաեւ դատավարության ժամանակ է վկայություններ տվել, մեղադրել կուսակիցներին անջատական գաղափարներ կրելու, երկիրը (Օսմանյան կայսրություն) մասնատելուն միտված ձեռնարկների մեջ եւ այլն:
Դատական մեղադրանքում ասված է. Կոստանցայի ժողովի կողմից ընդունված որոշումները բացահայտորեն հաստատում են հնչակյանների ահաբեկչական ծրագիր հետապնդելու նպատակը և պետական պաշտոնյաների սպանության մեջ պետության դավաճանների` Շերիֆ Սատըգի և նրա ընկերների հետ մեղսակից լինելու հանգամանքը։ Կոստանցիայի ժողովի որոշումները գործնականում որդեգրված լինելու հանգամանքն ապացուցվում է Թալեաթ Բեյի, Արշավիր Էֆենդիի (Արթուր Յասյանի) և ուրիշների դեմ կազմակերպված մահափորձով։
Որպեսզի հասկանալի լինի Փարամազի հայացքների էությունը, մի հատված նրա պաշտպանական ճառից. “Մենք սոցիալ-դեմոկրատներ ենք, մեր հայրենիքը աշխարհն է, և մեր ազգը՝ ամբողջ մարդկությունը։ Եվ եթե մենք հայ միջավայրը ընտրած ենք մեր գործունեության ասպարեզը, ատոր պատճառն այն է, որ այդ ազգի պատմությանը, լեզվին ու կարիքներին ավելի մոտեն ենք ծանոթ։ Ես Տիգրանակերտի կողմերը իմ գաղափարը սիրով ու եռանդով տարածած եմ ինչպես հային, այդպես և թուրքին ու քրդին, ասորիին ու արաբին”։
1915 թ. հունիսի 15-ին քսան հնչակ գործիչները, այդ թվում` Փարամազը կախաղան են հանվում:
Իհարկե, կարելի է ասել, որ իշխանություններն ընտրում են այնպիսի հերոսների, որոնք նպաստում են իրենց իշխանության ամրապնդմանը, բայց խնդիրն ավելի բարդ է: Մարդկանց կարելի է բաժանել երկու մեծ խմբի. նրանք, ովքեր համարում են, որ մարդիկ բնությամբ բարի են, և նրանք, ովքեր հակառակ կարծիքի են:
Երկրորդները, նկատի ունենալով մարդկանց չար բնությունը, հակված են կարծելու, որ մարդկանց վրա ազատությունն այլասերող ազդեցություն ունի, և կարգուկանոնը ավելի մեծ նշանակություն ունի: Նրանք ողջունում են ցանկացած իշխանություն` օսմանյանից մինչև հայկական օլիգարխիականը, քանզի ցնցումներին գերադասում են կայունությունը` ստատուս քվոն:
Առաջիները կարծում են, որ մարդկային բարի կամքի շնորհիվ նրանք ընդունակ են համերաշխ գործելու և իշխանությունը չարիք է, որ հարկավոր է սահմանափակել: Օրինակ. հոլիվուդյան ֆիլմերի մեծամասնության մեջ ամերիկյան կառավարությունը դիտվում է նեգատիվ լույսի տակ: Ակնհայտ է, որ այս երկու աշխարհայացքային խմբերը տարբեր հերոսներ ունեն:
Հերոսը այն “լավն” է, որ բարոյապես բարձրանում է մյուսների վրա: Նա կարող է անել երկակի ձևով. բարձրանալ, որովհետև մյուսները վատ են, կամ` որովհետև մյուսները լավ են:Ավելի լավ է այս դիլեման ներկայացնենք առակի տեսքով, որի հեղինակը Վ. Լեֆեֆրն է:
Դղյակի առաջ հայտնվում է վիշապը, որն իր հրե շնչով սպառնում է մոխրի վերածել այն: Դղյակի բնակիչներից մեկը դուրս է գալիս և բարեկամության ձեռք է մեկնում վիշապին, փորձելով նրա մեջ մարդասիրական զգացումներ արթնացնել: Վիշապը բոց է թողնում, մարդը դառնում է մոխիր, իսկ վիշապը կորցնում է դղյակի նկատմամբ հետաքրքրությունը և հեռանում: Նա դառնում է այդ դղյակի հերոս: Որոշ ժամանակ հետո նա հայտնվում է մեկ այլ դղյակի առջև, բայց այս անգամ դուրս է գալիս մեկը սուրը ձեռքին և փորձում սպանել նրան: Կրկնվում է նախկին իրադրությունը. վիշապը բոց է թողնում, մարդը դառնում է մոխիր, իսկ վիշապը կորցնում է դղյակի նկատմամբ հետաքրքրությունը և հեռանում: Այս մեկն էլ դառնում է այդ դղյակի հերոս: Ժամանակներ անց երկու դղյակներ վեճի են բռնվում: Երկրորդ դղյակի գաղափարախոսները հայտարարում են, որ իրենց հերոսն ավելի լավն է, քանզի չվախեցավ վիշապի դեմ դուրս գալ զենքով, իսկ առաջինի հերոսը` վախեցավ: Առաջինի գաղափարախոսները տրամագծորեն հակառակ կարծիքի են` երկրորդի հերոսը վախեցավ առանց զենքի դուրս գալ վիշապի դեմ: Ո՞վ է ճիշտ: Բանական փաստարկներով այդ պարզել անհնար է, մենք գործ ունենք երկու արժեհամակարգերի հետ: Առաջինում հերոսը հակված է զոհաբերական կոմրոմիսի, երկրորդում` զոհաբերական բախման: Առաջին համակարգին հատուկ է չարի արգելքը` “մի ստիր” և այլն, երկրորդում բարիքի կոչ է արվում` “եղիր ճշմարտախոս” և այլն:
Այս մոդելը տալիս է մարդկային չորս տիպ. մարդը գնում է ինքնազոհության, բայց համարում է, որ իր պարտքն է կատարում` “սուրբ”: Մարդը գնում է ինքնազոհության, և իրեն այդպես էլ տեսնում է` “հերոս”: Մարդը չի գնում ինքնազոհության, և իրեն այդպես էլ տեսնում է` “քաղքենի”: Մարդը չի գնում ինքնազոհության, բայց իրեն տեսնում է ինքնազոհության գնացող` “երեսպաշտ”: Փարամազի և Նժդեհի համեմատությունը ցույց է տալիս, որ Նժդեհը հերոս լինելով իրեն այդպես էլ տեսնում էր, Փարամազը` որ իր պարտքն էր կատարում: Ս. Շահումյանը գնաց դաշնակների հետ կոմպրոմիսի, դաշնակները 1920 թ. մայիսին, ի տարբերություն ազերիների, բոլշևիկների հետ կոնֆլիկտի և այլն:
Այսօր Հայաստանում երկու արժեքային համակարգերի կրողներն էլ ներկա են: Ներկա են եղել մեր պատմության բոլոր պահերին` Վարդան Մամիկոնյան և Վասակ Սյունի, Ներսես Շնորհալի և Գրիգոր Տաթևացի, գրականության մեջ` Տերյան և Ահարոնյան, Թումանյան և Իսահակյան, և այլն: Ակնհայտ է, որ Հայաստանում ժողովրդավարական պետությունը կարող է կայանալ, եթե փոխվի արժեհամակարգը, և դրա հետ կգան նոր հերոսներ:
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment