
Ինչպես հայտնում է armsport.am-ը, պոկում վարժությունում մեր մարզուհին պայքարը սկսեց այն ժամանակ, երբ մրցակիցներն ավարտել էին իրենց մոտեցումները: Հռիփսիմեն նախ իրեն ենթարկեց 103 կիլոգրամանոց ծանրաձողը, ապա` նաև 110-ը, իսկ 3-րդ մոտեցումից նա հրաժարվեց: Այստեղ 2-րդ արդյունքը ցույց տվեց հունգարուհի Քրիստինա Մագատը, ով բավարարվեց 99 կիլոգրամ արդյունքով:
Հրում վարժությունում հայ մարզուհին հաջողությամբ իրեն ենթարկեց 132կգ-ն, սակայն 2-րդ մոտեցման ժամանակ նրան չենթարկվեց 140կգ-ն: Իր վերջին մոտեցումով Խուրշուդյանը բարձրացրեց նաև այդ ծանրությունը: Այս վարժությունում 2-րդ արդյունքը դարձյալ հունգարուհի մարզուհունն էր, ով բարձրացրեց 120 կիլոգրամանոց ծանրաձողը, ով երկամարտում ցույց տվեց 219 կգ արդյունք:
Այսպիսով, Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում երկրորդ մրցանակակրին գերազանցեց 31 կիլոգրամով:
Երկամարտի 208 կգ արդյունքով 3-րդ մրցանակակիր դարձավ լեհ մարզուհի Սանդրա Սպայրան: Եվ այս քաշային կարգում հանդես եկած վերջին մասնակիցը` Ազե Սևենը, երկամարտում ցույց տվեց 180 կգ արդյունք:
No comments:
Post a Comment