Saturday, November 6, 2010

Թուրքիան և Ադրբեջանը պետք է օրինակ վերցնեն Սերբիայի նախագահից. Էդուարդ Շարմազանով

Tert.am. 5-11-2010- Թուրքիան և Ադրբեջանը պետք է օրինակ վերցնեն Սերբիայի նախագահից ու ներեղություն խնդրեն հայերից։ Այս մասին Тert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, նույնանուն խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Սերբիայի նախագահի Բորիս Տադիչի հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ներողություն է խնդրել խորվաթ ժողովրդից՝ 1991թ. սերբերի կողմից իրականացված 200 խորվաթների և ռազմագերիների սպանության համար։
«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է, որպեսզի Թուրքիան, որը ցանկանում է անդամագրվել Եվրամիությանը, օրինակ վերցնի Սերբիայի նախագահից և ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ 1,5 մլն հայերին ցեղասպանության ենթարկելու համար»,– ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։
Նա նշեց նաև, որ Սերբիայի նախագահի ներողություն հայտնելու առիթը կարող է ճիշտ օգտագործել նաև Ադրբեջանը՝ «ներողություն խնդրելով հայերից Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և այլ վայրերում հայերի մասսայական սպանության և էթնիկ զտումների համար»։
«Միայն այս քայլից հետո կարելի է հավատալ, որ այդ երկու երկրները դավանում են մարդկային արժեքներ»,– հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

No comments: