News.am. 5-11-2010- Նոյեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական կողմին կտա ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները` ռազմագերիների եւ զիհվածների աճյունների փոխանակման համաձայնության շրջանակներում:Հայկական կողմին կհանձնվի ԼՂՀ քաղաքացի, Մատաղիս գյուղի բնակիչ 86-ամյա Գավրոշ Խաչատուրի Առուստամյանի մարմինը: Այս տեղեկությունը NEWS.am-ը պարզել է Լեռնային Ղարաբաղից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ՀՀ քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի աճյունը, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւի դիակը, ով մոտ 10 ամիս առաջ ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանը:
Փոխանակումը կատարվել է շամը 12:00-ի սահմաններում Իջեւան-Ղազախ սահմանում:
Ռազմագերիների եւ դիակների փոխանակման համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment