Report.am. 23-11-2010- Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կին պատգամավոր, իշխող "Արդարություն եւ զարգացում" կուսակցության ներկայացուցիչ Ջանան Կալսինը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակի մասին, նա ասել է. "Այդ հարաբերությունները պետք է գնահատել միայն երկարատեւ հեռանկարում: Չեմ կարծում, որ այդ հարցը կլուծվի այսօր-վաղը: Իմ կարծիքով` Թուրքիան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Մենք սպասում ենք պատասխան քայլերի Հայաստանի կողմից: Հայաստանն է, որ խնդիրներ ունի Անկարա-Երեւան արձանագրությունների վավերացման հարցում: Թուրք պատգամավորը անդրադարձել է նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: "Կոնկրետ գագաթաժողովից ես շատ բան չեմ սպասում, քանի որ գործընթացը հեշտ չէ",- ասել է նա:
Tuesday, November 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment