Tuesday, November 23, 2010

Stratfor. Թուրքիան պետք է հասնի Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերմանը

News.am. 23-11-2010- Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը կարող է հաջողություն ունենալ միայն դեպքում, եթե Հայաստանից դուրս բերվեն ռուսական ռազմակայանները, հակառակ դեպքում այս ամբողջ գործընթացը ոչ մի նշանակություն չի ունենա: Նման եզրակացության է եկել Stratfor-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը, հաղորդում է 1news.az-ը` հղում անելով թուրքական աղբյուրներին:
«Թուրքիան պետք է Հայաստանի հետ խոսի ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին, այլ պետք է քննարկի այդ երկրում Ռուսաստանի դերի նվազեցման հարցը: Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում Թուրքիայի շահերից չի բխում: Նման պայմաններում, Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային ոչ մի օգուտ չի տա, փոխարենը դա կարող է փչացնել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ դեպքում թողեք Հայաստանին մեկուսացման մեջ»,- ասել է Ֆրիդմանը:
Ընդ որում, Ֆրիդմանը համեմատել է Թուրքիայի ներկա ուժը, 1930-40-ականների ԱՄՆ ուժի հետ: «Թուրքիան ունի ուժ, բայց չունի կառուցվածքներ, որոնք կուղղորդեին այդ ուժը: Ահա թե ինչի մասին պետք է մտածի Թուրքիան»,- ընդգծել է նա:

No comments: