Friday, November 19, 2010

Մեդվեդեւն ու Ալիեւը` ղարաբաղյան խնդրի մասին

Ռուսաստանը պատրաստ է այսուհետ եւս նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի զարգացմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
"Վերջին շրջանում այս հարցում որոշակի քայլեր են իրականացվել։ Համաձայն եմ, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը գտնվում է միջազգային իրավունքի հարթության վրա. համապատասխան աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով",– ասել է Մեդվեդեւը եւ հավելել, որ Ռուսաստանն ամեն կերպ կշարունակի աջակցել այս գործընթացին:
Խոսելով երկկողմ համագործակցության մասին Մեդվեդեւն ընդգծել է, որ "այն լավ է զարգանում կառավարությունների մակարդակով, հասարակական կառույցների միջեւ: Այս հարցում ոչինչ հորինել պետք չէ։ Հարկավոր է ակտիվացնել գործնական շփումները՝ հաշվի առնելով, որ մեր երկրները դուրս են եկել ճգնաժամից":

No comments: